Հայ Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, հոգևոր դասը դարձան օրինակ աննկուն պայքարի չարի դեմ, խաբեության ու կեղծիքի, դավաճանության ու ուրացման:
Ազգը, կուսակցությունները, ՀԿ-ները և անհատ մարդիկ պետք է միաբանվեն Եկեղեցու և Սուրբ Հայրերի շուրջ-նրանց օրհնությամբ և աղոթքով սկսեն ցանկացած նախաձեռնություն և որոշում:
Նրանց հոգևոր առաջնորդությունը, չարի դեմ անվախությամբ, հետևաբար արիությամբ ու անձնազոհությամբ պայքարելը ու քարոզելը վերահաստատում է Սուրբ Ղևոնդյանց Սուրբ ՈՒխտը և աշխարիկ հոտին կոչ անում վերահաստատելու Սուրբ Վարդանանց ՈՒխտը, որը և պետք է դառնա Ազգային Ազատագրական Պայքարի հիմնական գաղափարախոսությունը:
Վասն Քրիստոսի և Հայրենյաց Սուրբ ՈՒխտը հոգևոր, ռազմական միակ զենքն է, որը կարող է տալ հաղթանակ չարի հետ պատերազմում:
Աղոթենք Ազգի միաբանության, Եկեղեցու զորացման և Աստծո ողորմության համար:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ